Մշակույթ

Դեպարդիեն Վիսոցկու երգերը կկատարի ֆրանսերենով եւ ռուսերենով

1 րոպեի ընթերցում

Դեպարդիեն Վիսոցկու երգերը կկատարի ֆրանսերենով եւ ռուսերենով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ժերար Դեպարդիեն Վլադիմիր Վիսոցկու երգերը երաժիշտի 80-ամյակի կապակցությամբ կկատարի ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով: Խորհրդային բանաստեղծի հոբելյանի առթիվ համերգն ապրիլին տեղի կունենա Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ Դեպարդիեն վաղուց Էր երազում աշխատել Վիսոցկու տեքստերով: 1970-ական թվականներին դերասանը համաձայնել Էր առանց հոնորարի խաղալ Վիսոցկու սցենարով «Վիեննական արձակուրդներ» կինոնկարում: Երաժիշտի մահը խանգարեց այդ պլաններին:

Վիսոցկու հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են 2017 թվականի նոյեմբերին Ղրիմում «Վիսոցկու ճանապարհները» ներկայացմամբ: 2017 թվականի օգոստոսին Վիսոցկին, Forbes հանդեսի ռուսական խմբագրության վարկածով, տեղ Է գտել վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաազդեցիկ ռուսաստանցիների հնգյակում: Վլադիմիր Վիսոցկին ծնվել Է 1938 թվականի հունվարի 25-ին: Երաժիշտը, ըստ տարբեր գնահատումների, գրել Է 800-ից մինչեւ հազար երգ: Նա նաեւ խաղացել Է թատրոնում ու կինոյում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում