Կրիպտոարժույթով որևէ գործարք չի կատարվի, քանի դեռ Հայաստանում այն չի կարգավորվել. նոր ստեղծվելիք մայնինգ կենտրոնի պարզաբանումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծվելիք մայնինգ կենտրոնը կտեղակայվի Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ: Դրան զուգահեռ կստեղծվի տեխնոլոգիական կլաստեր, որում կտեղակայվեն ստարտափերը, նրանց ծառայություններ մատուցող ընկերությունները, աքսելերատորը, կրթական և գիտահետազոտական նախագծերով զբաղվող «Հայկական բլոկչեյն համաժողովը» և այլն: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է «Հայկական բլոկչեյն համաժողով»-ի և ECOS-ի հանրային կապերի պատասխանատու Իրինա Գոլովանովան:

-Կցանկանայիք իմանալ, մասնավորապես, որտե՞ղ եք ծրագրում հիմնել մայնինգ կենտրոն։

-Մայնինգ կենտրոնը գտնվելու է Հրազդան ՋԷԿ-ի հարևանությամբ: Առաջին բլոկը Հրազանդ էլեկտրակայանին մոտ վայրում է։ Նրանում տեղակայված կլինեն մայնինգ ֆերման և տարբեր ծառայություններ՝ կապված տեխնիկական լուծումների հետ։ Երկրորդ բլոկը 4-5 հարկանի կառույց է, որում կտեղակայվեն բոլոր ընկերությունները՝ այդ թվում՝ «Հայկական բլոկչեյն համաժողովը» (ABF, այն հանդես կգա կրթական և գիտահետազոտական նախագծերով), Ազատ առևտրի գոտու կազմակերպիչը, Հետազոտական և զարգացման (R&D) լաբորատորիաները, աքսելերատորը՝ որպես կազմակերպություն, գործընկերային տարածք և ծառայություն մատուցող ընկերությունները, որոնք կօգնեն ստարտափերին։

-Ինչպես ավելի վաղ տեղեկացել ենք, կրիպտոմայնինգ ֆերման կհիմնվի ազատ տնտեսական գոտում։ Ի՞նչ արտոնություններ կտրամադրի այն։

-Ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող մայնինգում կիրառվող սարքավորումները կազատվեն ավելացված արժեքի հարկից: Միևնույն ժամանակ ընկերությունը պետք է համապատասխանի ԱՏԳ-ի գործունեության ուղղությանը։ Օրինակ, եթե ընկերությունը մշակում է հավելված բլոկավորման համար, այն կստանա արտոնություններ, բայց եթե փոխարենը ընկերությունը ներգրավված է մայնինգում`ոչ մի արտոնություն։

-Ովքե՞ր են ներդրողները, ի՞նչ ծավալի ներդրումների մասին է խոսքը։

-Ներդրողների ցանկն այս պահին հրապարակելի չէ: Բիզնեսում մասնավոր հատվածի կողմից ուղղակի ներդրումները տարեկան կկազմեն առնվազն 30 միլիոն դոլար։

-ECOS-M-ը պայմանագիր է ստորագրել Հրազդան ՋԷԿ-ի հետ վերջինիս կողմից մայնինգ կենտրոնին էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ։ Ինչպե՞ս պետք է այս գործընթացը տեխնիկապես իրականացվի։

-Տեխնիկապես, սա կապ է Հրազդան ՋԷԿ-ի հետ և 50 ՄՎտ էլեկտրաէներգիայի ստացում։ Առկա է նաև ներուժը մինչև 200 ՄՎտ հասցնելու համաձայնագիր:

-Կրիպտոարժույթի ոլորտը Հայաստանում դեռևս կարգավորված չէ, ինչպե՞ս են նոր ընկերությունները գործառնելու այդ պայմաններում։ Կա՞ որևէ միջազգային պրակտիկա, թե դա ինչպես է հնարավոր։

-Ստեղծված ազատ տնտեսական գոտու նպատակն է լինելու տեխնոլոգիական ստարտափերի ներգրավումն աշխարհի տարբեր կողմերից և ապահովելու հարմարավետ պայմաններ դրանց զարգացման համար։ Նոր էկոհամակարգի շրջանակներում կգործարկվի նաև նույնականացման կենտրոն, որի նպատակըԱՏԳ մասնակիցների՝ միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխանության ապահովումը կլինի:

Ոչ մի գործարք չի կատարվի կրիպտոարժույթներով, քանի դեռ Հայաստանում այդ հարցը չի կարգավորվել։

Հարցազրույցը՝ Անի Նազարյանի

«Արմենպրես»-ը ոլորտում կարգավորումների և ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու գործարկման մասին կներկայացնի նաև պետական պատասխանատու մարմինների մոտեցումները:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում