Հայաստանում արձանագրվել են կարմրուկի 15-րդ և կապույտ հազի 31-րդ դեպքերը. հիմնական պատճառը չպատվաստված լինելն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ցավով արձանագրում է Հայաստանում կարմրուկի և կապույտ հազի հաղթարշավի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գայանե Սահակյանը հայտնում է, որ գրանցվել են կարմրուկով հիվանդանալու 15-րդ, կապույտ հազով` 31-րդ դեպքերը, ինչի հիմնական պատճառը մարդկանց չպատվաստված լինելն է:

«Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաև խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան, պապիլոմա վիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու: Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը... Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանն ու 2010-ի Տաջիկստանը: Հետևանքներն, իրոք, սարսափելի կլինեն: Ժողովուրդ ջան, վա՞տ էր, մամաներ ջան, գոհ չէի՞ք, որ ապրում էիք մոռացած էս հիվանդությունները, վա՞տ էր որ երեխաների առողջությունը վտանգված չէր, վա՞տ էր, որ նույն ձևով քաղցկեղի մի տեսակ հնարավոր էր վերացնել: Իսկ ո՞ւ ր են այն չակերտավոր հանրային առողջության մասնագետները՝ անալիտիկ-վերլուծաբան, գրող-հրապարակախոս, մաթեմատիկ-հանրային առողջության մասնագետ ձևացող, փաստաբան, ֆինանսիստ-բանկիստ, լրագրող, պատգամավոր, վայ բժիշկ.....էլ արդեն հաշիվն ու ցանկն էլ խառնել եմ: Դարձել էիք իմունիզացիայի կարկառուն դեմքեր: Բա ո՞ւր եք, դուրս ելեք վիրուսների ու բակտերիաների դեմ կռիվ տվեք: Ինչո՞ւ շահարկեցիք մի ոլորտ, որն իրոք էս խղճուկ երկրում կայացել էր, ո՞րն էր ձեր շահը, որը վեր էր հանրայինից: Ինչո՞ւ քաղաքականացրիք, ինչո՞ւ խեղճ ժողովրդին մոլորեցրիք: Տխուր է, շատ տխուր: 10 տարի պահանջվեց, որ քայլ առ քայլ առաջ գնանք, բայց շատ կարճ ժամանակում՝ մեծ քայլերով հետ գնացինք դեպի անգրագիտություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով