Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մասնավորապես, անդրադառնալով հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նշել է, որ դրանց շրջանակում անցում է կատարվում էլեկտրոնային համակարգի: Ըստ նախարարի՝ նախատեսվում է շահառուների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առողջապահական էլեկտրոնային համակարգից, իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների ամբողջական վերակազմակերպում: Նախարարն ավելացրել է, որ բարեփոխումների ողջ փաթեթը նախատեսվում է ներդնել այս տարվա նոյեմբերից:

Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ իրականացվող քայլերը և ընդգծել, որ դրանք առաջին հերթին պետք է նպաստեն հասցեականության բարձրացմանը: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել համակարգի ներդրման ժամկետները:

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ դրանց նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծման և զարգացման, ինչպես նաև խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերի իրականացման միջոցով: Բացի այդ, երեխայի խնամքի այլընտրանքային միջոցների զարգացման նպատակով 2018 թվականի ընթացքում նախատեսվում է նաև երեխայի խնամքի ու դաստիարակության այլ ձևերի՝ որդեգրման, խնամակալության գործընթացի խթանում, խնամատար ընտանիքների ընդլայնում, փոքր տների ստեղծում:

Տեղեկացվել է նաև, որ զբաղվածության ոլորտում կիրառվում են ռազմավարական նոր մոտեցումներ: Ըստ ոլորտի պատասխանատուների՝ զբաղվածության ցուցանիշների բարելավմանը կնպաստի նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում զբաղվածության կարգավորման նպատակային փորձնական ծրագրերի իրականացումը, զբաղվածության պետական գործակալության մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Նշվել է, որ 2014-2017 թվականների ընթացքում աշխատանքով ապահովվել է զբաղվածության պետական գործակալությունում գրանցված քաղաքացիների 68,5 տոկոսը:

Վարչապետն անհրաժեշտ է համարել գործակալությունում գրանցվածների զբաղվածության խթանումը և նշել, որ այդ նպատակով պետք է ներդնել այնպիսի գործիքակազմ, որը գործատուներին կշահագրգռի աշխատանքի ընդունել գործակալությունում գրանցված քաղաքացիներին:

Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային օրենսդրության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաև մի շարք ծառայությունների թվայնացման ընթացքին:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը