Քաղաքականություն

GALLUP-ի հարցման համաձայն՝ վարչապետի պաշտոնի առաջատար թեկնածուներն են Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը

2 րոպեի ընթերցում

GALLUP-ի հարցման համաձայն՝ վարչապետի պաշտոնի առաջատար թեկնածուներն են Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում GALLUP International ասոցիացիայի լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծ մասը 2018թ. ապրիլի 9-ից հետո Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներից վարչապետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը առավել բարձր վարկանիշ ունի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վարման, արտաքին քաղաքականության իրականացման և բանակին վերաբերվող հարցերում, Կարեն Կարապետյանն առավել բարձր է դիրքավորվում սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերի լուծման տեսանկյունից:

Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը «Էմ Փի ՋԻ»ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն ընդգծեց, որ հարցման մասնակիցներին տվել են հետևյալ հարցը. «Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության վարչապետի դերակատարումն ունի առավել մեծ կարևորություն, հաշվի առնելով վերոնշյալը, Հանրապետական կուսակցության hնարավոր թեկնածուներից ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում 2018թ. ապրիլի 9-ից հետո»:

«ՀՀԿ-ում կա երկու առաջատար թեկնածու` Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արամ Նավասարդյանը:

Սոցիոլոգիական հարցումը իրականացվել է 2018թ. մարտի 22-30-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հարցմանը մասնակցել է 1120 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում