Մշակույթ

Մարտին Վարդազարյանը նշում է իր հոբելյանը

2 րոպեի ընթերցում

Մարտին Վարդազարյանը նշում է իր հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 4, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր թատերական ներկայացման, հինգ մյուզիքլի և քառասուն ֆիլմի երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այսօր դառնում է 80 տարեկան:

Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ Ցոլակ Վարդազարյանըհայկական ջազի հիմնադիրներից է։ 1956-1958 թվականներին Մարտին Վարդազարյանն աշխատել է «Նաիրի» կինոթատրոնի նվագախմբում՝ որպես դաշնակահար: 1961 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի դաշնամուրային և 1970 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները։ Նվագել է Հայաստանի ռադիոյի կվինտետում, ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևավորել «Երևաննախագիծ» ինստիտուտին և Պետական համալսարանին առընթեր։ 1966-1972 թվականներին զբաղեցրել էՀայաստանի ռադիոյի և հեռուստատեսությանպետական կոմիտեի էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Դասավանդել է Խ. Աբովյանի անվանՀայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։

Մարտին Վարդազարյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ է, Երևանի պատվավոր քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում