Սպորտ

Թաեքվոնդոիստները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշի համար 

1 րոպեի ընթերցում

Թաեքվոնդոիստները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշի համար 

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաեքվոնդոյի Հայաստանի պատանեկան և երիտասարդական թիմերը սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշի և աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ապրիլի 4-ից Թունիսի Համամետ քաղաքում ընթացող` Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի թաեքվոնդոյի վարկանիշային մրցաշարին կմասնակցեն 63 կգ քաշային Ռոման Հայրապետովն ու 73 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը,իսկ ապրիլի 8-12-ը անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցեն 59 կգ քաշային Դավիթ Թորոսյանը, 63 կգ քաշային Էդգար Գևորգյանը, 68 կգ քաշային Սարգիս Սարգսյանը և 73 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը:

Մեր պատվիրակության ղեկավարն է Վարդան Ղահրամանյանը, հավաքականի մարզիչը` Զորայր Մեքինյանը,մենեջերը՝ Արթին Թեյմուրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում