«Զանգակ»-ը Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների շարքում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառում, որն անցկացվել է մարտի 25-29-ին, Երևանի «Զանգակ» հրատարակչությունն ընդգրկվել է Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների մեջ:

«Չորս օրվա ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տարբեր հրատարակիչների հետ, քննարկել մի շարք նոր առաջարկներ, նոր գրքեր հրատարակելու գաղափարներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը:

Նրա խոսքով` իրենց համար անակնկալ էր, մեծ պատիվ և պատասխանատվություն այդ ցուցակում հայտնվելը: «Առաջ մտածում էինք, որ մեզ վրա միայն մեր երկրի սահմաններում են ուշադրություն դարձնում, պարզվեց, որ նաև արտերկրից են մեզ հետևում: Տոնավաճառում ցուցադրել էինք 43 անուն գիրք, իսկ Բոլոնիայի կազմկոմիտեին որպես մրցանակային գրքեր ներկայացրել «Ժիրո» այբբենարանը, «Կապույտ աղվեսը», «Չիփչունիչուն» և «Ծուռ Դավիթը» գրքերը»,-ասաց Մեսրոպյանը:

Նա նշեց, որ տոնավաճառի ներքին խոհանոցին ծանոթ չէ և չգիտի, թե ինչ սկզբունքով է իրականացվել ընտրությունը:

Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է եղել առանձին տաղավարով: Իրենց լավագույն գրքերն են ցուցադրել «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «GSM Studio» հրատարակչությունները:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն