Նախորդ տարվա ընթացքում արտաքին պետական վարկերի գծով ներհոսքը կազմել է ավելի քան 690 միլիոն դոլար. ԿԲ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին վարկերը 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 4 միլիարդ 630 միլիոն դոլար: ՀՀ կառավարությանը տրված վարկերը 4 միլիարդ 28.4 միլիոն դոլար են, Կենտրոնական բանկինը` 601.5 միլիոն դոլար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տվյալները վերցված են ԿԲ «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին» փաստաթղթից: ՀՀ արտաքին պետական վարկերի կառուցվածքում 78.6 տոկոսը բաժին է հասնում բազմակողմանի, 21.4 տոկոսը` երկկողմանի վարկերին: 2017 թվականի վերջի դրությամբ` Հայաստանի արտաքին պետական վարկերի 40.5 տոկոսը տրվել է Համաշխարհային բանկի և գյուղատնտեսության զարգացման գործակալության կողմից, 14.2 տոկոսը՝ Ասիական զարգացման բանկի, 8.7 տոկոսը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 6.6 տոկոսը` Եվրասիական զարգացման բանկի, 5.1 տոկոսը՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից: Եվրամիության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) տված վարկերը միասին կազմում են 3.4 տոկոս:

Առանձին երկրների կողմից Հայաստանի պետական հատվածին հատկացված վարկերի մեջ ամենամեծ մասնաբաժինը 2017-ի վերջին դրությամբ ունեցել է Գերմանիան (6.4 տոկոս), Ռուսաստանի տված վարկերը ամբողջի 5.5 տոկոսն են կազմում, Ճապոնիայինը` 5.2, Ֆրանսիայինը՝ 2.6:

2017 թվականի հունվար-դեկտեմբերին արտաքին պետական վարկերի գծով ներհոսքը կազմել է 693.7 միլիոն դոլար, որից շուրջ 55 տոկոսը կամ 381 միլիոն դոլարը ներգրավվել է բազմակողմանի պաշտոնական աղբյուրներից: Երկկողմանի պայմանագրերով ստացված միջոցները կազմել են 312.7 միլիոն դոլար, որից 86.5 միլիոն դոլարը ստացվել է Գերմանիայից:

2017 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում արտաքին պետական վարկերի հիմնական գումարների գծով մարումները կազմել են 145.3 միլիոն դոլար, իսկ տոկոսավճարները` 77.6 միլիոն դոլար:

Հայերեն English

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար