Արցախում հայտնաբերված արտառոց քարաբեկորները կենթարկվեն մանրամասն հետազոտության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հայտնաբերված քարաբեկորները, որոնք տեղադրված են Արցախյան լեռների տափաստանամերձ հատվածի արևելյան լանջերից մեկի վրա և զբաղեցնում են մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, բնական գոյացություններ են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, քարաբեկորների համեմատաբար ամբողջական օրինակներն իրենցից ներկայացնում են մոտավոր կիսագնդաձև կամ կիսաձվաձև ծավալներ՝ բաղկացած իրար մեջ ներառված երկու թասաձև և մեկ գնդաձև ծավալներից:

«Արտաքնապես սրանք, կարծես, կենտրոնական «դեղնուցից» և երկու իրար մեջ առնված «սպիտակուցներից» բաղկացած հսկայական ձվեր լինեն, որոնք, ինչ-որ «հրաշքով», քարացել են և երկատվել՝ կտրվածքում ցուցադրելով երկու «սպիտակուցների» ավելի կարծր եզրերը, կենտրոնի գունդը, նրա մի մասը, կամ էլ ժամանակի ընթացքում տեղից դուրս եկած գնդի փոսորակը»,-ասաց Համլետ Պետրոսյանը:

Նա վստահեցրեց, որ քարաբեկորները բնական ծագում ունեն: Քարերի վրա արհեստական կտրվածքների, տաշվածքի կամ հղկման հետքերն իսպառ բացակայում են:

«Միայն երկու դեպքում կարելի վավերացնել, որ մարդիկ փորձել են հանել գունդը կամ նրա մի մասը: Բոլոր դեպքերում իրենց արտառոց տեսքով այս քարերը, երևի, առանձնակի ուշադրության են արժանացել և բացառված չէ, որ հետագա մանրամասն հետազոտությունները կարող են երևան բերել դրանց մշակութայնացման այլ փաստեր ևս»,-ասաց նա:

Քարաբեկորները հայտնաբերել էր Մարտակերտի բնակիչ Նարեկը, ով ամիսներ առաջ նկատելով այս բեկորները, հայտնել է այդ մասին Մարտակերտի պատմերկրագիտական թանգարանի աշխատակիցներին և նրանց միջոցով նաև Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին: Քարաբեկորները հետագայում մանրամասն հետազոտության կենթարկվեն:

Հայերեն Русский

«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք

«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին

Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին

Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Որոշ ծառայություններ հասարակական սեգմենտին պատվիրակելու պետական քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել ՀԿ-ների կարողությունները

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին

Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին

Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ