Բաքվի մոտակայքում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում
![Բաքվի մոտակայքում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/928229.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ժայթքումը տևել է 7 րոպե, ցեխային լավան բարձրացել է 100-150 մետր և տարածվել մոտ 2 հա տարածության վրա:
Սա այս տարվա ընթացքում ցեխային հրաբխի ժայթքման երրորդ դեպքն է:
Ադրբեջանի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում էր տեղի ունեցել նաև մարտի 1-ին:
Հունվարի 16-ինԱդրբեջանի Շամախի շրջանի Գուշչու գյուղի շրջակայքում տեղի էր ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր և թափվել 1,5 հա տարածության վրա: