Մոսկվայում կեղծ գումարներ իրացնելու հատկանիշներով ադրբեջանցի է ձերբակալվել
1 րոպեի ընթերցում
![Մոսկվայում կեղծ գումարներ իրացնելու հատկանիշներով ադրբեջանցի է ձերբակալվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/928209.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել կեղծ գումարներ ձեռք բերելու, տեղափոխելու և իրացնելու հատկանիշներով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
ՌԴ իրավապահ մարմինների հաղորդմամբ` Ադրբեջանի քաղաքացին կեղծ գումարները ձեռք է բերել Մոսկվայում գործող «Սադովոդ» առևտրի համալիրի տարածքում և փորձել է իրացնելու նպատակով դրանք տեղափոխել Ռյազանի մարզ:
Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել և առգրավվել է 131 հազար ռուբլուն համարժեք կեղծ գումար:
Տղամարդը դատապարտվել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման: