Պաշտոնական

Ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է  տեղի ունեցել կառավարությունում

1 րոպեի ընթերցում

Ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է  տեղի ունեցել կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է տեղի ունեցել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները ներկայացրել են այդ ուղղությամբ իրականացված վերլուծությունների և ուսումնասիությունների արդյունքները: Քննարկվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումների արդյունքներով վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է լրամշակել ներկայացված միջոցառումները՝ կարևորելով դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում