Հասարակական

Ավտոմատիզացման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր. KBX ընկերության մշակումները պատկանում են բացառապես Հայաստանին

3 րոպեի ընթերցում

Ավտոմատիզացման համակարգեր, անօդաչու թռչող սարքեր. KBX ընկերության մշակումները պատկանում են բացառապես Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ին մեկնարկած սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաեւ մեկ կոնցեռնի ներքո գործող KBX եւ «UAV lab» ընկերությունները:

KBX ընկերության ինժեներ Արգիշտի Ավետիքյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունները ներկայացնում են ավտոմատիզացման բազմաթիվ համակարգեր եւ անօդաչու սարքեր՝ կամիկաձե, հետախուզական եւ բեռնափոխադրման նշանակության սարքեր, դրոններ, լազերային նշանառության համակարգեր: Ներկայացված են, օրինակ, այնպիսի սարքեր, որոնք օգտագործվում են հարձակողական նպատակի համար, այսինքն՝ շարժվում են տանկի ուղղությամբ եւ պայթեցնում են հակատանկային ականը:

«Կարող են նաեւ գնդացիր տեղափոխել եւ առաջնագծում զինվորի փոխարեն կռվել, դեղորայք հասցնել»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

Նա հստակեցրեց, որ ընկերության մշակումները ստեղծվում են բացառապես Հայաստանի համար:

«Բոլորը կոնցեպտուալ մոդելներ են եւ պատվերներ ստանալու դեպքում կարող ենք սերիական արտադրությամբ անել: Այս ընկերությունում նման գաղափարը եկավ 2014 թվականին «Շնագայլը» ֆիլմը դիտելուց հետո. մենք ստեղծեցինք գնդացիր, որից հետո մեզ մոտ բացվեց ռազմական մշակումների բաժին: Փորձում ենք մեր ունեցած տեխնիկան ավտոմատացնել, հաջորդ տարիների ընթացքում ստեղծեցինք հակառակորդի հայտնաբերման համակարգեր, ինչպես դիպուկահարների կրակոցի ձայնի ուղղությամբ, պատկերի, ուրվագծի կամ տաքության հիման վրա: Մենք ЗПУ խորհրդային արտադրության կայանը ավտոմատացրինք, այսինքն՝ այն թեքվում է կոորդինատի ուղղությամբ եւ կրակ է բացում: Այս տարի ներկայացրել ենք մեր հարթակը եւ որպես բյուջետային համակարգ գնդացրային համակարգը, որը թույլ է տալիս զինվորին ուղղակի տեսախցիկի միջոցով դիտարկել հակառակորդին եւ կրակ բացել»,-ասաց Արգիշտի Ավետիքյանը:

Նա նշեց, որ բացառությամբ այս ցուցահանդեսին ներկայացված տեխնիկայից՝ մյուսները անցել են դաշտային փորձարկումներ եւ Պաշտպանության նախարարության կողմից արժանացել դրական գնահատականի:

Տեղադրություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

Հայաստան

Շրջադարձ դեպի աշխարհ․ ԱԽ քարտուղարը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում