ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը գտնում է, որ ՀՀ ապագա վարչապետի լավագույն թեկնածուն գործող Նախագահ Սերժ Սարգսյանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լոքյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ ապագա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին որպես լավագույն թեկնածու տեսնում է, ասաց. «Այո՛, տեսնում եմ: Այսօրվա Հայաստանի բազմաթիվ ֆակտորային պայմանները թելադրում են փորձառու մարդու ներկայություն այդ պաշտոնում»:
Միաժամանակ, նախարարը նկատեց, որ ՀՀ ապագա վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքն ամբողջապես վերապահված է Հանրապետական կուսակցությանը, որը մեծամասնություն է: