Պաշտոնական

ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքն ամրացվում է կառավարության աշխատակազմին 

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքն ամրացվում է կառավարության աշխատակազմին 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի 2018 թվականի կարգադրությունների համաձայն որոշման նախագծերում ներառված գույքը հանվել է «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված շարժական գույքը՝ տրանսպորտային միջոցներ, համակարգիչներ և այլն, և հանձնման-ընդունման պահին առկա նյութերն ու պաշարները ամրացնել ՀՀ կառավարության աշխատակազմին:

Որոշման նախագծով առաջարկվում է նաև կառավարության աշխատակազմին ամրացված տրանսպորտային որոշ միջոցներ ամրացնել ՀՀ նախագահի աշխատակազմին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին:

Սույն որոշումն ուշի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլի 9-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում