Քաղաքականություն

Կառավարությունն ընդունեց Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման որոշում

1 րոպեի ընթերցում

 Կառավարությունն ընդունեց Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման որոշում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին որոշում ընդունեց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշմամբ նախատեսվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվում է ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին նախագահի լիազորությունների ավարտից հետո՝ իր դիմումի հիման վրա։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլի 9-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում