Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք` Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա, Յուղի օրհնություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ որպես Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ, այնուհետև մատուցվում է Սուրբ պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն, որին հաջորդում է Յուղի օրհնությունը: Հիսուս Քրիստոսը վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Հենց այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, և 1 մեծ մոմ՝ կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, անարգվելը, Պետրոսի ուրանալը:

Զատկից առաջ՝ Բաղարջակերաց տոնին, Հիսուսն առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը, որը Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքն էր խաչելությունից առաջ: Հին Ուխտում Զատկի տոնը հաստատվել էր ի հիշատակ եգիպտական գերությունից հրեա ժողովրդի ելնելու:

Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսը վերցնում է հացը, օրհնում և կիսելով տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»:

Սբ Պատարագի ժամանակ, ինչպես Վերջին ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի: Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծու հետ: Հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ և ապաշխարել գործած մեղքերի համար:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում