Հասարակական

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ընդունել է ՌԴ և ԱՄՆ նախագահներին ուղղված դիմում՝ միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ

6 րոպեի ընթերցում

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան ընդունել է ՌԴ և ԱՄՆ նախագահներին ուղղված դիմում՝ միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2018 թ. մարտի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացած իր համաժողովում, մտահոգված լինելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացմամբ, ընդունել է «Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է» վերնագրով դիմում՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամպին՝ կոչ անելով ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ասոցիացիայից, դիմումի տեքստը փոխանցվել է Հայաստանում ՌԴ և ԱՄՆ-ի դեսպանություններին:

Դիմումը հրապարակել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Համաժողովի ընթացքում նա ներկայացրել է նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման նորամուծական ուղենիշները՝ նշելով, որ վերանայման գործում ՊԱՀՀ-ը կիրառել է ԱՄՆ-ի, ՌԴ և Իսրայելի ուղեղային կենտրոններում ձեռք բերված և անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները:

Դիմումի տեքստում, մասնավորապես, ասվում է.

«Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2014 թ. հոկտեմբերի 7-ի իր դիմումում արտահայտել է ծայրաստիճան մտահոգություն՝ կապված երկու միջուկային գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում ավելի ու ավելի խորացող լարվածությամբ, որն սպառնում է վերաճելու առճակատման: Այսօր՝ Սիրիայում շարունակվող պատերազմի, քրդական հարցի սրման, հետխորհրդային ռազմաքաղաքական հակամարտությունների չլուծվածության, ՈՒկրաինայի արևելքում տիրող անկայունության պայմաններում, Ձեր գլխավորած պետությունների և ռազմաքաղաքական կազմակերպություններում դաշնակիցների միջև լարվածության աճումը կարող է հանգեցնել ամբողջ աշխարհում ապակայունացմանը, ինչը հղի է համամարդկային մասշտաբի աղետով:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր նախորդ դիմումում հույս էր հայտնում, որ աշխարհի երկու առաջատար պետությունների միջև տարաձայնությունների խորացումը չի հանգեցնի նրանց դիմակայության: Փորձագետ-գիտնականները արդեն վաղուց են զգուշացնում, որ Ձեր երկու պետությունների միջուկային զինանոցը միանգամայն բավարար է, որպեսզի մի քանի անգամ ոչնչացվի մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը: Մենք վստահություն էինք հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները թույլ չեն տա, որպեսզի սույն մտահայեցողական եզրակացությունը դառնա իրականություն: Մինչդեռ այսօր ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի անդամ-պետությունների քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից շատերը ավելի ու ավելի հաճախ են խոսում իրավիճակի նման զարգացման իրատեսական լինելու մասին, ինչը Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կանխատեսել էր դեռ 2014 թվականին: Մեր մասնագիտական պարտքն ենք համարում նշել, որ հակամարտության հետագա խորացումը, որն ուղեկցվում է դիվանագիտական ավանդույթների շրջանակներից դուրս եկող փոխադարձ սուր արտահայտություններով ու գործողություններով, կարող է նպաստել մարդկության մերձեցմանը չվերադարձի շեմին, որից այն կողմ արդեն համաշխարհային աղետն է:

20-րդ դարում իրադրության նման զարգացման փորձը ցույց է տալիս, որ հակամարտության մասնակից պետություններում միջուկային ներուժի առկայությունը զսպող գործոն է, որն ի վերջո ԱՄՆ-ին ու ԽՍՀՄ-ին հետ պահեց Կարիբյան ճգնաժամը ամբողջ մարդկության համար մահացու ելքով 3-րդ Համաշխարհային պատերազմի վերածելուց: Այն ժամանակ ամերիկյան ու խորհրդային առաջնորդների դիվանագիտական ջանքերը նպատակաուղղված էին, մասնավորապես, երկու գերտերությունների միջև անմիջական և արդյունավետ հաղորդակցման հաստատմանը, մինչդեռ այսօր հակառակը՝ նման շփումների և երկխոսության հնարավորությունները նպատակասլաց կերպով նվազեցվում են: 21-րդ դարի քաղաքական առաջնորդներին, որոնք գործում են ցանցային հարաբերությունների ժամանակակից համընդհանուր համակարգում, վստահված է պատասխանատու առաքելություն՝ մտածելու և գործելու ոչ միայն ի շահ իրենց քաղաքացիների ու հասարակությունների, այլև ի բարօրություն կամ ի վնաս ամբողջ մարդկության: Բազմադարյան քաղաքակրթությունների ճակատագիրը, դրանց կուտակած նյութական ու հոգևոր ռեսուրսները, բնահամակարգերը տնօրինելու այս իրավունքը ժամանակակից առաջնորդներին հրամայաբար պարտավորեցնում է պահպանել ու պաշտպանել այն ամենը, ինչ փոխանցվել էր ներկայիս սերնդին:

Մեծարգո՛ պարոնայք:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ՝ որպես ղեկավարների, որոնց ժողովուրդները վստահել են սերունդների ճակատագրի համար պատասխանատվությունը, ձեռնարկել «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար անհրաժեշտ բոլոր քայլերը: Մենք առաջնորդվում ենք այն նկատառումով, որ արդի պայմաններում Դուք և Ձեր գլխավորած պետությունները կոչված են, ղեկավարվելով համընդհանուր անվտանգության շահերով, հանդես գալու որպես Ձեր մեծարգո ժողովուրդների ու պետությունների, ինչպես նաև համաշխարհային քաղաքական զարգացումների այլ մասնակիցների միջև երկխոսության և խաղաղության հուսալի երաշխավորներ»:

Տեղադրություն

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Սպորտ

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում