ՀՀ կառավարությունը և լեհական «Simed Construction» ընկերությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և լեհական «Simed Construction» ընկերության միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և «Simed Construction» ընկերության գործադիր տնօրեն, «Simed group» ընկերությունների խմբի նախագահ Բոգուսլավ Շիկորսկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշագրի համաձայն՝ կողմերը կզարգացնեն պետություն-մասնավոր ձևաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և «Simed Construction» ընկերության գործադիր տնօրեն Բոգուսլավ Շիկորսկին մտքեր են փոխանակել երկկողմ գործակցությանը վերաբերյալ, անդրադարձել հեռանկարային ծրագրերին և առաջիկա անելիքներին:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Simed Group» ընկերությունների խմբի մուտքը Հայաստան՝ նշելով. «Տեղյակ եմ, որ ակտիվ բանակցություններ եք ունեցել, և չափազանց խելացի ու պրոգրեսիվ թիմ ունեք, որովհետև ճիշտ ժամանակին և ճիշտ երկիր եք եկել: Պետություն-մասնավոր համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է, և մենք չափազանց ճկուն ենք լինելու այս հարաբերությունները ձևավորելու հարցում, քանի որ շահագրգռված ենք, որպեսզի համագործակցության այս բանաձևը տարածում ստանա մեր երկրում: Ջրային տնտեսության ոլորտը մեր առաջնահերթությունների շարքում է»:

Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար և կարևորելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ Բոգուսլավ Շիկորսկին նշել է. «Simed Group» ընկերությունների խումբը ներկայացնում է լեհական մի քանի ընկերություն և իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք Դուք նշեցիք որպես առաջնահերթություն: Շատ արդյունավետ է համագործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, և այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»:

Անդրադառնալով ջրամբարաշինության ծրագրերում փոխգործակցության զարգացմանը՝ Բոգուսլավ Շիկորսկին այն հեռանկարային է համարել և նշել, որ ընկերությունը նախատեսում է կարճ ժամանակ անց՝ 2018 թ. հունիսին, սկսել աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ վաղը նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում՝ «Simed Construction» ընկերության կողքին և աջակցել պետություն-մասնավոր ձևաչափով համատեղ ծրագրերի իրականացմանը:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը