Մշակույթ

Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչում երկու հաղթող կընտրվի

2 րոպեի ընթերցում

Գործիքային կատարման անվանակարգում Նախագահի երիտասարդական մրցանակի եզրափակիչում երկու հաղթող կընտրվի
ԵՐԵՎԱՆ, 23, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի միջոցով հանրությանը ճանաչելի են դառնում շնորհալի ստեղծագործողները, որոնք հաճախ Հայաստանը ներկայացնում են աշխարհի տարբեր ծայրերում: ԳործիքայինկատարմանանվանակարգումՆախագահի 2017 թվականի՝երիտասարդականմրցանակիհամարանցկացվող մրցույթիեզրափակիչ փուլը կայացավ մարտի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Առաջին փուլին մասնակցելու դիմում էր ներկայացրել ութ երաժիշտ, որոնցից եզրափակիչ անցան հինգը` երեք դաշնակահար, մեկ շեփորահար և ջութակահար: Ժյուրիի անդամների կարծիքով, մրցակցությունը բավականին ուժեղ է: Հաղթողներին ընտրելու սկզբունքը համապատասխանում է այս ոլորտում ընդունված բոլոր միջազգային մրցույթների չափանիշներին: Հաշվի է առնվում երաժշտականությունը, ոճի ընկալումը և այլն»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանը:

Հաջորդ շաբաթ կմեկնարկի վոկալ անվանակարգում անցկացվող մրցույթը, որի առաջին փուլի համար 27 երաժիշտ է դիմել: Ե՛վ գործիքային, և՛ վոկալ անվանակարգերում երկու հաղթող է ճանաչվելու: Նրանց անուններն ավելի ուշ կհրապարակվեն:

Մրցույթին մասնակցելու համար Գերմանիայից Հայաստան ժամանած միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահար Էդիտա Հակոբյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ կլինի ՀՀ նախագահի մրցանակի արժանանալը: «Որքան էլ ելույթներ ունենանք աշխարհի տարբեր երկրներում, հաջողությունների հասնենք, միևնույն է, Հայաստանում գնահատվելն այլ զգացողություն է»,-խոստովանեց նա:

Մրցանակը շնորհվում է 2005 թվականից: Ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են երգեցողության և գործիքային կատարման անվանակարգերի համար դիմած 18-27 տարեկան երիտասարդ կատարողները: Հաղթողները ստանում են վկայագիր, շքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ծրագրի համակարգմանև կազմակերպչականաշխատանքներըկատարում է «Հայաստան»համահայկականհիմնադրամը՝«Պողոսյան» հիմնադրամի (Բելգիա-Շվեյցարիա)ֆինանսավորմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում