Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը պարգևատրվել է Բուլղարիայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն ըմբիշ Արմեն Նազարյանը պարգևատրվել է Բուլղարիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն անվանի ըմբիշ Արմեն Նազարյանը սպորտում ունեցած մեծ ավանդի համար Բուլղարիայում պարգևատրվել է Պատվո հուշամեդալով: Նազարյանին են նվիրել նաև լուսանկարների ալբոմ, որտեղ զետեղված են հայտնի ըմբիշի լուսանկարները:
Պարգևը Նազարյանին է հանձնել իտալացի Ջան Ֆրանկո Լուպատելին:
Կարդացեք հոդվածը` Русский