Պաշտոնական

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 22-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին:

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին առաջարկել է համատեղ աշխատել և ներկայացնել հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի, բնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝ գործող գներով հաշվարկման նոր կարգի նախագիծ: Նման հաշվարկները հիմք կծառայեն պետական և համայնքային բյուջեների արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաև մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում