Տարածաշրջանային

Թբիլիսիում կանցկացվի «Սերունդ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում կանցկացվի «Սերունդ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում առաջին անգամ կանցկացվի «Սերունդ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են միջոցառման կազմակերպիչները: Կինոփառատոնը տեղի կունենա մարտի 29-ից մինչեւ ապրիլի 2-ը: Նախագիծը, ինչպես նշել են Վրաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունում, նվիրված Է Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին անկախ հանրապետությունների 100-ամյա հոբելյանին:

«Փառատոնի մոդելը հիմնված Է օտարերկրյա լավագույն փորձի վրա, ինչը կինոարվեստի միջոցով կնպաստի երիտասարդության վերլուծական մտածողության զարգացմանը, իսկ վարպետության դասերի ու դասախոսությունների օգնությամբ կբացահայտվեն տաղանդավոր երիտասարդները եւ աջակցություն կցուցաբերվի նրանց մասնակցությանը արտասահմանյան կինոփառատոններին»,-ասված Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Կինոփառատոնին կկարողանան մասնակցել 13-ից մինչեւ 18 տարեկան երիտասարդները, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում