Տարածաշրջանային

Գերմանիան արտաքսել Է Վրաստանի 50 քաղաքացիների

1 րոպեի ընթերցում

Գերմանիան արտաքսել Է Վրաստանի 50 քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայից մարտի 21-ին Վրաստանի 50 քաղաքացիներ են արտաքսվել անայցագիր ռեժիմի պայմանների խախտման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Իմեդի» հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվությամբ՝ հաջորդ ամսին գերմանացի իրավապահները պատրաստվում են արտաքսել Վրաստանի քաղաքացիների եւս մեկ խմբի: Ընդ որում փետրվարի 21-ին Գերմանիայից Վրաստան հայրենադարձության շրջանակներում նույն պատճառներով արտաքսվել Էր Վրաստանի 65 քաղաքացի: Իսկ անցած շաբաթ հանրապետության 15 քաղաքացիներ արտաքսվել Էին Ավստրիայից:

«Գրուզիա Online»-ը հիշեցնում Է, որ փետրվարին Գերմանիայի Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի կառավարությունը պահանջել Էր դադարեցնել ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ անայցագիր ռեժիմի գործողությունը, որը սահմանվել Է մեկ տարի առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում