Իրանի խոշոր զբոսաշրջային շուկայի փոքր տոկոսն է Հայաստանին բաժին ընկնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանցի տեղեր, պատմամշակութային վայրեր… «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն, իրանական «Ասեման», «Մահան», «Ղեշմ» ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը ներկայացնում է Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրության շրջանակը:

«Հայաստանյան տուրիստական ընկերություններն իրենց փաթեթներում առաջարկներ են ներկայացնում տարբեր ուղղություններով` ժամանցի վայրեր, մշակութային օջախներ, պատմշակութային վայրեր»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց Առլեն Դավուդյանը:

Նրա խոսքով՝ այս տարի բավական մեծ քանակի այցելությունների ակնկալիք ունեին, և, իսկապես, նախնական ամրագրումները դա էին ցույց տալիս, սակայն վերջին շրջանում Իրանում որոշ խնդիրներ եղան: Դրանք կապված են ազգային արժույթի արժեզրկման և արտարժույթ դժվարությամբ ձեռք բերելու հետ: Այդ իսկ պատճառով, որոշ ամրագրումներ չեղարկվել են:

«Երեք ամիս առաջ բոլոր ավիաընկերությունները մոտ 116 չվերթի հայտագրում էին կատարել: Նախորդ տարի մենք ունեցել ենք 75 չվերթ, պատկերացրեք, ինչ թռիչքային աճ էր լինելու, սակայն նշված խնդիրներով պայմանավորված՝ չվերթները կրճատվեցին»,-ասաց Առլեն Դավուդյանը: Նա նկատեց, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ առայժմ Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ են գնում Վրաստան, քան գալիս են Հայաստան: Սա խոսում է այն մասին, որ այս ուղղությամբ դեռ բավական աշխատանք կա կատարելու:

«Շուրջ 80-միլիոնանոց շուկայի հետ գործ ունենք: Այո, տարեցտարի Իրանից Հայաստան զբոսաշրջիկների աճ նկատվում է, սակայն հսկայական շուկայի փոքր տոկոսն է մեզ բաժին հասնում: Անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել այդ ուղղությամբ»,-ասաց Առլեն Դավուդյանը:

Նրա խոսքով՝ հասարակության շրջանում վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն կա: Ըստ Առլեն Դավուդյանի` պետք է հատուկ թիրախավորել այդ շուկան:

Հայերեն

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք