Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն ավարտվեցին. դեսպան Մինասյանը մանրամասներ է հայտնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մանրամասներ է ներկայացրել Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու շնորհակալություն հայտնեց նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

«Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը: Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»,-նշել է Միքայել Մինասյանը:

Հայերեն English Русский

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը