Մարզային

Գյումրի քաղաքում տնակներ են այրվել

1 րոպեի ընթերցում

Գյումրի քաղաքում տնակներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում մարտի 21-ին հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բանավան թաղամասի թիվ 104/180 հասցեում այրվում են ոչ բնակելի 3 տնակ (երկուսը վագոն-տնակ՝ 18 քմ և 27 քմ և մեկը փայտյա ինքնաշեն տնակ՝ մոտ 30 քմ):

Տնակներն ամբողջությամբ այրվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում