Տարածաշրջանային

Թուրքիայի չի սահմանափակվելու Աֆրինով. թուրքագետը հայաբնակ Ղամիշլի թուրքական գործողությունների տեղափոխման վտանգ է տեսնում

7 րոպեի ընթերցում

Թուրքիայի չի սահմանափակվելու Աֆրինով. թուրքագետը հայաբնակ Ղամիշլի թուրքական գործողությունների տեղափոխման վտանգ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններն անարգանք են ինքնիշխան Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ, քանի որ թուրքական զինուժը ազատորեն ներխուժել է Սիրիայի տարածքներ և իրականացնում է ռազմական գործողություններ՝ թեկուզ իբրև հակաահաբեկչական պատերազմի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Էրդողանի քայլերն ունեն արտաքին և ներքին բաղադրիչներ: Արտաքին բաղադրիչը, բնականաբար, տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելն է և հայտը, որը վաղուց ներկայացրել էր որպես տարածաշրջանային կարևոր տերություն, նաև սրանով ամրապնդելը: Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ այս տարածաշրջանում ոչ թե պետք է հարցերը լուծեն այն պետությունները, որոնք հազարավոր կիլոմետրերով հեռու են, օրինակ՝ ԱՄՆ-ը, այլ տարածաշրջանային պետությունները, և առաջին հերթին՝ Թուրքիան»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քայլերը Թուրքիայում 2019-ին կայանալիք ընտրություններից առաջ հետապնդում են նաև քարոզչական նպատակներ:

«Կարծում եմ, որ Էրդողանի քայլերը պարունակում են նաև շատ կարևոր ներքին բաղադրիչ, քանի որ Թուրքիան մոտենում է կարևոր նախընտրական մի փուլի, որտեղ ձևավորված է արդեն սահմանադրական այն հիմքերը, որոնք Էրդողանին օժտելու են անսահմանափակ լիազորություններով որպես նախագահ: Էրդողանը, ճիշտ է, մի շարք ոլորտներում հասել է հաջողության սոցիալական վիճակը բարելավելու, քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու հարցերում, սակայն ուներ մի շատ կարևոր բաց. նա չէր անցել պատերազմի միջով, նրա իմիջը չուներ ռազմական բաղադրիչ: Սրանով Էրդողանը ամրապնդում է նաև դա: Այս ամենից բացի, ռազմական գործողություններով Էրդողանը «շարունակում է օսմանյան ավանդույթը»՝ հողեր է նվաճում : Վստահ եմ, որ դա լինելու է իր նախընտրական քարոզարշավի կարևոր դրույթներից մեկը: Նշվելու է, որ Էրդողանը առաջին նախագահն է, որ կարողանում է Օսմանյան տարածքներից մի քանիսը գոնե դե ֆակտո վերադարձնել Թուրքիային»,-ասաց Մելքոնյանը:

Անդրադառնալով Թուրքիայի ռազմական գործողությունների աշխարհագրությանը՝ թուրքագետը նշեց, որ Թուրքիան չի սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով: Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը շարժվելու է նաև դեպի Ղամիշլի, որը հայաբնակ է:

«Ղամիշլին հայաբնակ տարածք է, և մենք այստեղ բախվելու ենք թուրքական բանակի և հայկական սփյուռքի առճակատմանը և, բնական է, որ թուրքական բանակը այդ տարածքներում չի զբաղվելու մարդասիրությամբ, այլ անելու է այն քայլերը, որոնց սովոր է: Չնայած Թուրքիան նշում է, որ ստեղծում է բուֆերային գոտի, այնուամենայնիվ՝ սա զավթում է և տարածքային նկրտումներին հագուրդ տալու կարևոր դրվագ: Միամիտ կլինի կարծել, որ Թուրքիան ռազմական օպերացիան իրականացնելուց հետո շատ հեշտությամբ նահանջելու է և իր զորքերը հանելու է այդ տարածքներից: Այդ տարածքները դե ֆակտո մնալու են Թուրքիայի ազդեցության տակ»,- նշեց նա:

Ըստ Մելքոնյանի՝ Էրդողանի հռետորաբանությանն ունի նաև ավելի հեռուն գնացող բաղադրիչ. Երբ 1923թ. հիմնադրվեց Թուրքիայի Հանրապետությունը, նրանք ունեին երեք կարևոր թիրախ՝ տարածքների հետ կապված, որոնք ամրագրված էին նրանց, այսպես կոչված, «ազգային ուխտով»: Մեկն Ալեքսանդրետի սանջակն էր, որը 1939թ. Թուրքիան խլեց Սիրիայից, մյուսը Կիպրոսն էր, որի 40 տոկոսը 1974թ. Թուրքիան զավթեց և երրորդ թիրախը իրաքյան Մոսուլն է:

«Վստահ եմ, որ դեպքերը տանելու են դեպի այն, որ Թուրքական այս ռազմական ագրեսիան ծավալվելու է հենց այդ ուղղությամբ: Էրդողանն այսօր արդեն հայտարարել է, որ դիմել է Իրաքի իշխանություններին և ասել, որ Իրաքի տարածքում ևս կան, իր ձևակերպմամբ, «քրդական ահաբեկիչներ», և եթե Իրաք պետությունը չկարողանա նրանց չեզոքացնել, ապա Թուրքիան կներխուժի Իրաք և նրա տարածքում կանի այն, ինչ իրականացնում է Սիրիայում: Հիմա Էրդողանը թիրախավորել է Սինջարը, որը բավական հեշտ ճանապարհ է դեպի Մոսուլ: Այն հեռահար ծրագիրը, որ ունի Թուրքիան, կարծես, թե արդեն ուրվագծվում է նաև Էրդողանի հռետորաբանության միջոցով. վերջնական Թիրախը Մոսուլն է»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը:

Հարցին, թե ինչ է կլինի այն բանից հետո, երբ Էրդողանին հաջողվի վերցնել նաև Մոսուլը՝ Մելքոնյանը պատասխանեց, որ դա կլինի Էրդողանի՝ այս մասով ունեցած ծրագրերի ամփոփումը:

«Էրդողանն իր ելույթներում նախորդ տարվանից սկսել է խոսել, այսպես կոչված, «պատմական խնդիրների» մասին: Էրդողանը հայտարարում է հետևյալը, որ Լոզանի պայմանագիրը, որով գծված են Թուրքիայի սահմանները, իրենց համար կորուստ է, այլ ոչ թե հաղթանակ: Էրդողանը նշում է, որ իրենք պետք է իրենց գլխից հանեն այն, որ Լոզանի պայմանագիրը արտաքին քաղաքականության մեջ հաջողություն է Թուրքիայի համար: Էրդողանը նշում է, որ ինքը չի ընդունում Լոզանի պայմանագիրը, և գալու է ժամանակն այն վերանայելու: Կարծում եմ՝ Էրդողանն իրականացնում է քայլեր, որոնք «քանդելու են Լոզանով գծված սահմանները»: Թուրքիայի նախագահը հղում է անում Լոզանից առաջ եղած մի փաստաթղթի, որով Թուրքիային են պատկանել Մոսուլը, Նախիջևանը և տարբեր այլ տարածքներ: Այս ամենով Էրդողանը գնում է դեպի այդ ծրագրի իրագործումը, որն այս պահին դեռևս սահմանափակվում է Մոսուլով: Չեմ կարծում, որ հենց վաղը Մոսուլը կլինի թուրքական զինուժի թիրախը, սակայն ոչ հեռու ապագայում այն կդառնա, որպես վերջնական թիրախ»,-նշել է թուրքագետը:

Արեն Պետունց

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում