Մշակույթ

Յուրաքանչյուր հակամարտություն կարելի է կարգավորել. Նարինե Աբգարյան 

1 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր հակամարտություն կարելի է կարգավորել. Նարինե Աբգարյան 

ԵՐԵՎԱՆ, 20, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Այդպես է կարծում հայկական ծագում ունեցող ռուսագիր գրող Նարինե Աբգարյանը:

«Յուրաքանչյուր հակամարտություն կարելի է կարգավորել: Այդ շրջանը բավականին անհանգիստ է. այնտեղ շատ են դերակատարները, տարբեր են հետաքրքրությունները: Շատ կցանկանայի հուսալ, որ ամեն ինչ լավ կավարտվի, բայց, կարծում եմ, այդ հակամարտությունը դեռ երկար կտևի»,-նշել է գրողը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին», հաղորդում է, որ Ղարաբաղյան պատերազմի ականատես գրողը 2018 թվականին հրատարակել է «Շարունակել ապրել» պատմվածքների ժողովածուն, որում ներառվել են վերոնշյալ հակամարտությանն անդրադարձող երեսուն պատմվածք:

«Ցանկանում էի պատմություն գրել մարդկանց մասին, ովքեր վերապրել են այդ պատերազմը: Բերդում (Նարինե Աբգարյանի հարազատ քաղաքը) տեսնում եմ մարդկանց, ովքեր ողջ են մնացել, ովքեր մնացել են: Իրականում նրանք կոտրված մարդիկ են: Ցանկանում էի հենց նրանց մասին գրել»,-շեշտել է Աբգարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում