Ադրբեջանում հայրը կտրել է իր 19-ամյա որդու կոկորդը
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում հայրը կտրել է իր 19-ամյա որդու կոկորդը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/926711.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Լենքորան քաղաքի բնակիչ 1999թ. ծնված Ալի Յագուբզադե Իլհամ օղլուն կոկորդի շրջանի կտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Տղան վնասվածքը ստացել է հոր հետ վիճաբանության ժամանակ: Ոչ սթափ վիճակում գտնվող հայրը` Իլհամ Յագուբզադեն որդու կոկորդը կտրել է ապակյա ջարդված շշով: