Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ջերմությամբ հիշելով 2015 թվականի մարտին կայացած պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպումը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հաջողությամբ են կյանքի կոչվում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խթանելով հայ-չինական բազմոլորտ և բազմաբովանդակ հարաբերությունները:

«Հայաստանը առանձնակիորեն կարևորում է Չինաստանի հետ դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներում գոյություն ունեցող պատմական բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և ամրապնդումը ամենատարբեր ոլորտներում: Այսօր էլ մենք պատրաստ ենք շարունակելու հարստացնել մեր ժողովուրդների բարեկամության էջերը նորանոր ձեռքբերումներով, այդ թվում՝ Չինաստանի նախաձեռնած տարածաշրջանային և միջազգային կարևորագույն նախագծերում սերտ փոխգործակցությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայերեն العربية English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում