Մշակույթ

«Արտ Սինեմա» խումբն իր մենահամերգին կհնչեցնի ֆրանսիացի կոմպոզիտորների գործեր

2 րոպեի ընթերցում

«Արտ Սինեմա» խումբն իր մենահամերգին կհնչեցնի ֆրանսիացի կոմպոզիտորների գործեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի և այլ հանրահայտ ստեղծագործողների երաժշտությունը «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլի յուրահատուկ կատարմամբ կհնչեն «Ֆրակոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շրջանակում: Համերգային ծրագիրը տեղի կունենա մարտի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Կատարելու ենք Ֆրանսիական հայտնի ստեղծագործողների գործեր: Ընդգրկվել է նաև իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի ստեղծագործություններից մեկը, որը հնչել է ֆրանսիական նշանավոր ֆիլմերից մեկում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբի տնօրեն, երկրորդ ջութակ Հայկ Վարդանյանը:

Խմբի գեղարվեստական ղեկավարը և առաջին ջութակը Աշոտ Խոյեցյանն է, մենակատարներն են ջութակահար Հայկ Վարդանյանը, թավջութակահար Լևոն Առաքելյանը, դաշնակահար Կարեն Սարաֆյանը:

Խումբը հեռանկարում նախատեսում է համերգային ծրագիր պատրաստել` ներգրավելով բալետի պարողների: «Արտ Սինեմա»-ի անդամները «Լա բոհեմ» բալետային ներկայացման շարունակությունը բեմադրելու շրջանակում համագործակցում են բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ: Խումբն ապահովելու է ներկայացման երաժշտական հատվածը:

Հունիսին Ֆրանսիայում կայանալու է «Armenian music awards» մրցանակաբաշխությունը, որտեղ երաժշտական համարով ելույթ կունենա նաև «Արտ Սինեմա»-ն: Խումբը ծրագրել է նաև Կոնստանտին Օրբելյանի և Մարտին Վարդազարյանի հոբելյաններին նվիրված համերգներ կազմակերպել:

Հայկ Վարդանյանի խոսքով`պետական կարգավիճակ ստանալուց հետո «Արտ Սինեմա»-ն տասնվեց համերգային ծրագրով է հանդես եկել, ներկայացրել մի շարք պրեմիերաներ, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած «Մշակութային կանգառ»-ի շրջանակում մասնակցել չորս մարզային համերգի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում