Մշակույթ

«Ճանապարհ երիտասարդներին» ծրագիրը ստեղծագործողներին մի շարք համերգների մասնակցելու հնարավորություն կտա

1 րոպեի ընթերցում

«Ճանապարհ երիտասարդներին» ծրագիրը ստեղծագործողներին մի շարք համերգների մասնակցելու հնարավորություն կտա

ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանապարհ երիտասարդներին» ծրագիրը կատարողներին տարվա ընթացքում 4-6 համերգային ծրագրով հանդես գալու հնարավորություն կընձեռի: Համերգային ծրագրերը կիրականացվեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում՝ ազգային կենտրոնի երաժշտախմբերի նվագակցությամբ: Ծրագրի մեկնարկային համերգը տեղի կունենա մարտի 15-ին Կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ծրագիրը նախաձեռնել է երիտասարդ երաժիշտների աջակցման և առաջխաղացման նպատակով:

Ազգային կենտրոնը «Ճանապարհ երիտասարդներին» ծրագրի շրջանակում գործակցելու է երաժշտական մասնագիտական կրթօջախների հետ` լսումների արդյունքում ընտրելով խոստումնալից, երիտասարդ կատարողների։ Նրանք նաև հնարավորություն կունենան մասնակցել անվանի երաժիշտների վարպետության դասերի:

Նոր նախագիծը նպաստելու է տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների բացահայտմանը և կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով: Ծրագիրը խթանելու է ոլորտի զարգացումը և նպաստելու է դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում