Ադրբեջանում միկրոավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է վիրավորվել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում միկրոավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է վիրավորվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/925863.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Շիրվան-Սալյան ավտոճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Շիրվան Օիլ»-ին պատկանող բեռնատարին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` վթարի հետևանքով 15 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: