Ադրբեջանում մահացել է ամուսնու բռնությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինը
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում մահացել է ամուսնու բռնությունների հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/925858.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Լենքորանի շրջանի 51-ամյա բնակչուհի Մարիֆա Կաֆարովան, ով մարտի 12-ին ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Կաֆարովայի բարեկամուհու փոխանցմամբ, նա այդ վիճակում հայտնվել է ամուսնու կողմից ծեծի և բռնության ենթարկվելու պատճառով:
«Մարիֆան այդ ծանր վնասվածքներով մեկ շաբաթ գտնվում էր տանը: Երեկ նրա վիճակը ծանրացել էր, և տեղափոխել են հիվանդանոց: Մարիֆային այդ վիճակին է հասցրել նրա ամուսինը»,-ասել է նա: