Տարածաշրջանային

Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին

4 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների դիտարկմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողների ստորագրությունների հաշվարկից և ստուգումից հետո արդեն գրանցել է նախագահի 4 թեկնածուների:

Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից որպես նախագահի թեկնածու գրանցվել են գործող նախագահ Իլհամ Ալիևը, խորհրդարանի պատգամավոր Զախիդ Օրուջը, «Ադրբեջանի միավորված ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահը, պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը, «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն:

Այս փուլում շարունակվում է դիտորդների գրանցման գործընթացը: Ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և դիտորդություն իրականացնելու նպատակով Բաքու է ուղարկելու 310 մարդ, որոնցից 280-ը անմիջականորեն հետևելու են ընտրական գործընթացին, 30-ը հանդես են գալու որպես երկարաժամկետ դիտորդներ:

Ադրբեջանի ընտրական գործընթացներին համաձայնել է մասնակցել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) և հայտարարել, որ դիտորդներ կուղարկի Բաքու:

Ի տարբերություն ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի Եվրախորհրդարանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների մոնիտորինգին: Ժողովրդավարության և ընտրությունների համակարգման աջակցության պատգամավորական խմբի համանախագահներ Դեյվիդ Մաքեյսերն ու Լինդա Քեյնենը հայտարարել են, որ Եվրախորհրդարանը ընտրությունների հետ կապված գնահատական չի տալու և դիրքորոշումը ամառային արձակուրդներից առաջ հայտնելու է ԵՄ-Բաքու հարաբերությունների վերաբերյալ զեկույցում:

Միջազգային կառույցների դիրքորոշումները լայն քննարկման առիթ են դարձել ադրբեջանական և արտասահմանյան փորձագիտական շրջանակներում, ոմանք կարծում են, որ միջազգային կառույցներն ադրբեջանական իշխանությունների հետ արդեն համաձայնության են եկել ընտրությունների ընթացքի և ելքի վերաբերյալ, ոմանք էլ, որ Եվրախորհրդարանի չմասնակցելու հանգամանքը կարելի է դիտարկել որպես բոյկոտ:

Ընտրությունների հարցերով ադրբեջանցի փորձագետ Անար Մամեդլին, մեկնաբանելով ընտրությունների դիտարկման գործընթացը, նշել է, որ Եվրախորհրդարանի կողմից ընտրությունների մշտադիտարկման գործընթացին չմասնակցելու հանգամանքը բացասական է:

« Ներկայումս ընթացքի մեջ են Ադրբեջան-ԵՄ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս տեսանկյունից լավ կլիներ, որ Եվրախորհրդարանը մասնակցեր ընտրությունների դիտարկման գործընթացին: Հատկապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ ներկայիս դրությամբ շատ քիչ են ընտրությունների դիտարկման խմբերը, նույնիսկ ԵԱՀԿ դիտորդների քանակը չափազանց փոքր է: Տեղական քաղաքական կուսակցություններն ու քաղհասարակության ներկայացուցիչները չեն կարող արդյունավետ դիտարկել ընտրությունների ընթացքը»,- նշել է փորձագետը:

Անդրադառնալով Եվրախորհրդարանի մերժման պատճառներին, փորձագետը նշել է, որ եվրոպացիները ակնհայտորեն չեն ուզում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի իշխանությունների հետ:

«Նրանք պատրաստում են Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որում պետք է տեղ գտնի նաև նախագահական ընտրությունների հարցը: Այդ զեկույցի ամբողջականության համար նրանք պետք է գային, հանդիպեին քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և սեփական աչքերով հետևեին ընտրություններին»,-եզրափակել է Մամեդլին:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում