Պաշտոնական

Կարեն Կարապետյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումը տարբեր ոլորտներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկն ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունն է: Այդ առումով Կարեն Կարապետյանը ողջունել է Լիոնի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ քաղաքաշինության, տնտեսական համագործակցության և զբոսաշրջության ոլորտներում:«Հուսով եմ՝ այս օրերին առիթ ունեցել եք ավելի լավ ծանոթանալու Հայաստանում ներդրումներ անելու առավելություններին: Ֆրանսիական, այդ թվում՝ Լիոնի ընկերությունները, կարող են օգտվել մեր երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ունեցած արտոնյալ ռեժիմներից»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Լիոնի բիզնեսը կմասնակցի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովին: Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապրիլի 19-ից Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար:

Ժորժ Կեպենեկյանը վարչապետին է ներկայացրել Երևանի հետ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները և նշել.«Մենք պատրաստ ենք երկու քաղաքների միջև բացել համագործակցության նոր՝ առարկայական ու պրագմատիկ էջ»,- ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ ավելացնելով, որ այցի ընթացքում քննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության2018-2020թվականների ծրագիրը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, նորարարության և այլ ոլորտներում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում