Մարզային

Կապանի օդանավակայանի շինարարությունը կավարտվի հունիսին

1 րոպեի ընթերցում

Կապանի օդանավակայանի շինարարությունը կավարտվի հունիսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս ամսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

«Կապանի օդանավակայանի կառուցման հետ կապված հանրային քննարկում է եղել, և բավականին աշխատանքներ են տարվել ու դեռ շարունակվում են։ Հույս ունենք, որ բացումը կլինի տարվա ընթացքում»,- նշեց քաղաքապետը։

Սկզբնական նախատեսվում է օդանավակայանից ներքին չվերթներ իրականացնել: Քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկայում չվերթներ կկազմակերպվեն նաև դեպի Ռուսաստանի Դաշնություն ՝ Մին Վոդի, Սոչի, Ադլեր և այլ վայրեր:

Կապան քաղաքի բնակչությունը կազմում է ավելի քան 42 հազար մարդ, իսկ Կապան խոշորացված համայնքինը՝ 48 հազարից մի փոքր ավելի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում