Հասարակական

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ. տնօրենին կընտրեն հոգաբարձուների խորհրդի ձևավորումից հետո

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ. տնօրենին կընտրեն հոգաբարձուների խորհրդի ձևավորումից հետո

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այլևս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում չէ: Այն ներառված է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունից, ինստիտուտը վերափոխվել է և դարձել հիմնադրամ: Ներկայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Գևորգ Վարդանյանը:

Լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ մինչ թանգարանի տնօրենի ընտրությունը դեռ պետք է ձևավորվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ, որն էլ կընտրի տնօրենին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում