Տարածաշրջանային

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը նախագահական ընտրություններին ընդառաջ պատրաստվում են համազգային հանրահավաքներ կազմակերպել

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը  նախագահական ընտրություններին ընդառաջ պատրաստվում են համազգային հանրահավաքներ կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը» ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին և համազգային հանրահավաքներ կազմակերպել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ընդդիմադիր ուժերից կազմված Ազգային խորհուրդը դիմել է «Մուսավաթ» կուսակցությանը և ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանքային շարժմանը» (REAL) և կոչ արել միանալ նախաձեռնությանը:

«Գիտեք, որ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերից կազմված «Ազգային խորհուրդը» բոյկոտել է արտահերթ նախագահական ընտրությունները: Բոյկոտի պատճառը եղել է երկրում ընտրական միջավայրի բացակայությունը, մամուլի ազատության սահմանափակումները, քաղաքական ճնշումների և մոտ 160 քաղբանտարկյալների առկայությունը: Իլհամ Ալիևի կողմից առանց հիմնավոր պատճառների արտահերթ ընտրությունների հայտարարումն ու նախընտրական շրջանում անհրաժեշտ 6 ամիսների բացակայությունը նույնպես ազդել է որոշման վրա: «Ազգային խորհուրդը» հրաժարվել է մասնակցել այս ընտրական խաղին և հայտարարել, որ չի ճանաչելու կեղծ և անօրինական ընտրությունների արդյունքները: Մենք երկրի սահմանադրությանը համապատասխան ամեն քայլ ձեռնարկելու ենք պայքարելու ընտրախախտումների և խարդախությունների դեմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին:

Ջամիլ Հասանլին ընդգծել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ նման մոտեցում ունեն նաև երկրի ընդդիմադիր ճամբարում առանցքային դեր ունեցող «Մուսավաթ» կուսակցությունն ու «Հանրապետական այլընտրանքային շարժումը» (REAL) ընդդիմադիր շարժումը:

«Հատկանշական է, որ «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումն ու որոշ հասարակական-քաղաքական կազմակերպություններ ևս որոշ ժամանակ անց որոշել են բոյկոտել ընտրությունները և չճանաչել դրանց արդյունքները: «Ազգային խորհուրդը» բարձր է գնահատում ընդդիմության ճամբարում այս կարևոր քաղաքական հարցի շուրջ ձևավորված նման մոտեցումը»,- հավելել է Ջամիլ հասանլին:

Ջամիլ Հասանլին նշել է, որ «Ազգային խորհուրդի» համակարգող կենտրոնը որոշել է մարտ ամսից սկսած ընտրախախտումների և անօրինական ընտրությունների դեմ ուղղված զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել և «Մուսավաթ» կուսակցությանն ու «Հանրապետական այլընտրանքային շարժմանը» (REAL) կոչ է անում միանալ այդ գործընթացներին:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում