Պաշտոնական

Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերով սերունդներ են դաստիարակվել. Կարեն Կարապետյանի ցավակցական ուղերձը

1 րոպեի ընթերցում

Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերով սերունդներ են դաստիարակվել. Կարեն Կարապետյանի ցավակցական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Ցավով տեղակացա անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:

Ալբերտ Մկրտչյանն այն եզակի պրոֆեսիոնալներից էր, ով իր ողջ կյանքը նվիրելով կինոարվեստին՝ ստեղծել է այնպիսի անմոռանալի ֆիլմներ, որոնք ոչ միայն սիրվել են ժողովրդի կողմից, այլ որոնց միջոցով սերունդներ են դաստիարակվել: Նրա հանրահայտ՝ «Հին օրերի երգ»-ը, «Մեր մանկության տանգո»-ն հայ կինոարվեստի լավագույն գործերից են և արդիական են ցանկացած ժամանակահատվածում:

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև հայ կինոարվեստի բոլոր երկրպագուներին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում