Մշակույթ

Տաթևիկ Հովհաննիսյանը Կոմիտասի երգերը կկատարի մոսկովյան մենահամերգի շրջանակում  

1 րոպեի ընթերցում

Տաթևիկ Հովհաննիսյանը Կոմիտասի երգերը կկատարի մոսկովյան մենահամերգի շրջանակում  

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 15 տարվա ընթացքում Տաթևիկ Հովհաննիսյանի երկրորդ մեծ համերգը կկայանա հունիսի 2-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշված է երգչուհու ֆեյսբուքյան էջում, ծրագրի ընթացքում երգչուհին Նյու Յորքի իր թիմի հետ կներկայացնի մեծ կոմպոզիտորների ջազային ստանդարտները, ինչպես նաև կհնչեն Կոմիտասի մշակած հայկական ժողովրդական երգերը` երգչուհու հեղինակային մեկնաբանությամբ:

1980-ականների վերջերին ջազի ասպարեզում Տաթևիկ Հովհաննիսյանի հայտնվելը տպավորիչ էր Խորհրդային Միության երաժիշտների և երաժշտասերների համար: Շուտով նրա երկրորդ հայրենիքը դարձավ ջազի հայրենիք ԱՄՆ-ը, որտեղ, երգչուհու խոսքով, «ջազային երաժիշտ լինելն արդեն մարտահրավեր է»: Այնուամենայնիվ, Տաթևիկն ընդունեց մարտահրավերն ու ապացուցեց, որ ջազի հայրենիքում աստղ դառնալն իր համար հաջողությամբ իրականացված խնդիր է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում