«Շախմատային թագի հետևից». հավակնորդների մրցաշարի ֆավորիտը բազմափորձ Լևոն Արոնյանն է. Սերգեյ Կարյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օր անց շախմատասերների ուշադրությունը կբևեռվի դեպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բավականին լուրջ կազմ է հավաքել: 8 մասնակիցների շարքում է նաև Ռուսաստանի երեք ներկայացուցիչներից մեկը` Սերգեյ Կարյակինը: Նա հավակնորդների մրցաշարից առաջ պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:

-Ինչպիսին կարող են լինել մի գրոսմայստերի սպասելիքները, ով արդեն մեկ անգամ հաղթել է Հավակնորդների մրցաշարում: Իհարկե, ես ուզում եմ հաջողության հասնել: Սակայն հավակնորդների մրցաշարում երկու անգամ անընդմեջ հաղթելը շատ դժվար կլինի: Իմ 7 մրցակիցներից յուրաքանչյուրը կարող է տիրանալ աշխարհի չեմպիոնի մրցախաղի ուղեգրին:

-Ովքե՞ր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:

-Կարծում եմ, հավակնորդների մրցաշարի ֆավորիտը բազմափորձ Լևոն Արոնյանն է: Նա շատ է ցանկանում հաղթել: Սա Լևոնի կյանքի երազանքն է: Նա բազմիցս խաղացել է հավակնորդների մրցաշարում և միշտ էլ մրցաշարի հիմնական ֆավորիտն էեղել: Հիշում եմ, որ նա վստահ գլխավորում էր Լոնդոնում կայացած հավակնորդների մրցաշարի մրցաշարային աղյուսակը: Սակայն Լևոնի մոտ երբեմն տեղի են տալիս նյարդերը: Գուցե դա նրանից է, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում մրցմանը: Չեմ անտեսի նաև Մամեդյարովին, ով հրաշալի տարի անցկացրեց: Շատ բանի մասին է խոսում այն, որ Շախրիյարը հիմա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ համարն է:

-Ինչպիսի՞ նախապատրաստական փուլ եք անցնելու:

-Հավաքներ, հավաքներ ևդարձյալ հավաքներ: Իմ թիմում փոփոխություններ կան` այժմ համագործակցում եմ Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Նա հրաշալի մասնագետ է: Նա միացել է իմ թիմին:

-Ինչպիսի՞ հակառակորդ է ձեզ համար Լևոն Արոնյանը:

-Մեր պարտիաները միշտ էլ անցնում են հետաքրքիր պայքարում: Առաջ Լևոնն ինձ հաճախ էր «հարվածում», սակայն հիմա ես նաև հակահարվածներ եմ տալիս: Մենք հրաշալի պարտիա ունեցանք Լոնդոնի հավակնորդների մրցաշարում, որտեղ հաղթած դիրքում ես համաձայնեցի ոչ-ոքիի: Այնպես որ, Լևոնն ինձ պարտք է (ծիծաղում է):

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն