Քաղաքականություն

ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք արդեն հավաքել ենք Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները և ուղարկել ենք Ազգային ժողովի քարտուղարություն: Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու հարցի քննարկումները խորհրդարանում կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բաղդասարյանը:

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 23-ին խորհրդարանում հանդիպել է իշխող կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում