Հասարակական

Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է. Նիալ Ֆերգյուսոնը հիացական գրառում է կատարել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնը, տեղեկանալով, որ իր հեղինակած գիրքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրը նվիրել է հրատարակչությունների տնօրեններին, հիացական գրառում է կատարել «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Հայաստանի Նախագահն անբիծ գրական ճաշակի տեր է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Նիալ Ֆերգյուսոնը:

Նախագահ Սարգսյան փետրվարի 19-ին այցելել է Երևանի «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Սարգսյանը նրանց նվիրել է Ֆերգյուսոնի «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արևմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որը ներկայացնում է համաշխարհային պատմության վերջին 600 տարին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում