Տարածաշրջանային

Իրանում ուղղաթիռները չեն կարողանում վայրԷջք կատարել ATR-72 ինքնաթիռի կործանման վայրում

3 րոպեի ընթերցում

Իրանում ուղղաթիռները չեն կարողանում վայրԷջք կատարել ATR-72 ինքնաթիռի կործանման վայրում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարների խմբերը Իրանում աղետի ենթարկված Aseman Airlines ընկերության ATR-72 ինքնաթիռից զոհվածների մարմինների դուրսբերման ցամաքային գործողություն են պատրաստում, քանի որ ուղղաթիռների վայրԷջքը կործանման վայրում հնարավոր չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին Fars գործակալությանը հայտարարել Է արտակարգ իրավիճակների իրանական վարչության ներկայացուցիչ Մոջթաբա Հալիդին:

Փետրվարի 18-ի առավոտյան ATR-72 մարդատար ինքնաթիռը, որը չվերթ Էր կատարում Թեհրանից Յասուջ, կործանվել Է Սպահանի նահանգում՝ Դենա լեռան շրջանում: Ինքնաթիռում գտնվում Էր 60 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ, որոնք բոլորն Էլ զոհվել են:

Հալիդին հայտնել Է, որ օդանավի բեկորները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իսլամական Հանրապետության զինված ուժերի Էլիտային զորամասեր) կողմից հայտնաբերվել են Դենայի դժվարամատչելի եւ առավել վտանգավոր լեռնալանջերից մեկում՝ ծովի մակերեւույթից շուրջ 4500 մետր բարձրության վրա գտվող Նուկուլ գյուղի շրջանում:

«Կործանման վայրում ուղղաթիռների վայրԷջքը հնարավոր չԷ,-նշել Է նա:- Հարկ կլինի զոհվածների մարմինները լեռան ստորոտ իջեցնել գետնի վրայով, եւ այժմ ընթանում Է այդ գործողության նախապատրաստումը»: Նրա խոսքով, ներկայում Սպահանի բժշկական գիտությունների համալսարանի փրկարարական ծառայությունների աշխատակիցները շտապօգնության հինգ մեքենաներով եւ այլ տեխնիկայով տեղավորված են Սիսեհթայի շրջանում:

Մինչդեռ, ինչպես հայտարարել Է Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիումար Հայդարին, զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները կարողացել են մոտենալ աղետի վայրին, սակայն առայժմ շարունակում են անմիջականորեն դեպի բեկորները տանող առավել հարմար երթուղիներ փնտրել:

«Եթե զոհերի մարմինները հայտնաբերվեն, մենք անհապաղ տարհանում կսկսենք: Մեր ցամաքային ուժերը հանդերձված են դրանց տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով,-նշել Է նա:- Եթե պահանջվի, տարհանումը կանցկացնենք օդով, սակայն վատ եղանակը խոչընդոտում Է ուղղաթիռների վայրԷջքն այդ շրջանում»:

Փետրվարի 19-ի երեկոյան, ինչպես հայտնել Է Իսլամական հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը, աղետի հանգամանքները, այդ թվում՝ օդանավի սեւ արկղերն ուսումնասիրելու համար Թեհրան Է ժամանել ֆրանսիացի ավիացիոն մասնագետների պատվիրակությունը՝ երեք փորձագետ՝ օդային պատահարների հետաքննության հանձնաժողովից, եւ ATR ֆրանս-իտալական կոնցեռնի չորս ներկայացուցիչ: Իրան իր փորձագետներին ուղարկելու պատրաստակամություն Է հայտնել նաեւ Pratt & Whitney Canada-ն, որն արտադրել Է օդանավի շարժիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Իրան

Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում