ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կոչ Է արել կարգավորել Սաուդյան Արաբիայի հետ դիմակայությունը ի շահ ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ դիմակայություն ամենեւին հարկավոր չԷ եւ նույնիսկ վտանգավոր Է: Եկեք կարգավորենք այդ դիմակայությունը եւ փորձենք վերացնել այդ խնդիրը, որն այժմ իր ազդեցությունն Է գործել նաեւ Եմենի, Սիրիայի եւ ամբողջ տարածաշրջանի իրադրության վրա:
Եկեք փորձենք զսպել առճակատման սաստկացումը եւ չխորացնենք այն»,-ասել Է Զարիֆը՝ Մոսկվայում ելույթ ունենալով «Մերձավորարեւելյան Վալդայ» խորհրդաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: