Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկայինզարգացմանմիջազգային կենտրոնի նախագահ ԹևանՊողոսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հարցերին տրված պատասխանները գնահատում է որպես բարձր որակի և մակարդակի: «Նախագահը, մասնավորապես, միջազգային հանրությանը բացահայտեց հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը և ընդգծեց, որ դրանք առաջիկայում պետք է չեղյալ համարվեն ու հետ կանչվեն: Կարևոր էր, որ Նախագահն ընդգծեց՝ Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում պետք է բանակցվեն բոլորովին նոր արձանագրություններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը՝ կարևորեով նաև Նախագահի ելոււյթի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հնարավորության մասին շեշտադրումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը:

Թևան Պողոսյանն առանձնացրեց Նախագահի՝ Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով քայլերի իրականացման մասին հայտարարությունը և այն, որ մեր երկիրը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրն ավարտին հասցնելու քայլերը:

«Սերժ Սարգսյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ Արցախի մասին կարողանում ենք խոսել այն լեզվով, որը հաճելի է լսել ու ընդունելի է միջազգային հանրության համար: Մյունխենում ևս անգամ ապացուցվեց, որ ադրբեջանցիները չեն կարողանում ձևակերպել իրենց հարցերը և Սերժ Սարգսյանը մշտապես կարողանում է այդ հարց ու պատասխանում հաղթող դուրս գալ՝ իրեն հատուկ ոճով և հանգստությամբ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նախագահի ելույթում վերջինս առանձնացրեց նաև 2013 թվականի ամռանը Եվրոպական միության հետ բանակցությունների մանրամասները ներկայացնելու հատվածը՝ մասնավորապես, բանակցությունների «ներքին խոհանոցը» որոշ չափով բացահայտելու հետ կապված: Այդպիսով, Պողոսյանի խոսքով, Նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն մինչ սեպտեմբերի 3-ը տեղյակ է եղել ԵԱՏՄ-ի հետ բանակցությունների մասին և նույնիսկ առաջարկել ստորագրել համաձայնագրի քաղաքական բաղադրիչը:

«Մյունխենյան համաժողովը կրկին ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին և միջազգային ասպարեզում ներկայանում է բարձր մակարդակով: Հայաստանի գլխավոր խնդիրը ներքին կյանքի զարգացումն է, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսության զարգացման ուղղությամբ հետևողականությունը»,- ընդգծեց Թևան Պողոսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանըելույթ է ունեցելՄյունխենի անվտանգության համաժողովին «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի:

Հայերեն

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է