Պաշտոնական

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում քննարկվել են 2018 թվականին կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային ամենամյա ֆորումի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում